Author: fpo

Ս. թ. մարտ ամսին Լեհ-Հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը պաշտպանել է «Վառելիքի դերը Լեհաստանի էներգետիկ անվտանգության հարցում» թեմայով դոկտորական թեզը`արժանանալով անվտանգության և սոցիալական գիտությունների դոկտորի աստիճանի: Սիրով շնորհավորում ենք դոկտոր Արսեն Հովսեփյանին:...

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ «Ryanair»-ը, պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանը համոզված է, որ դրա արդյունքում ավիատոմսերի գները դեպի Եվրոպա կնվազեն։ «Ryanair-ը լոուքոստ ընկերություն է: Դա նշանակում է, որ ինքն ամեն ձևով պայքարում է, որ ծախսերը նվազացնի, որ կարողանա...

«Լեհաստան. ինքնություն և սեր» նկարչական մրցույթի հաղթող ՀԳՊԱ-ի յոթ ուսանողներն են Անահիտ Ըռքոյանը, Աննա Կռճացյանը, Գևորգ Արշակյանը, Անի Ներսիսյանը, Տարոն Շահինյանը, Հայկ Վարդանյանը և Մարիա Դավթյանը: Մրցույթը իրականացվել է Հայաստանի առաջին Հանրապետության և Լեհաստանի անկախության 100-ամյա հոբելյանների շրջանակներում։ «Լեհաստան. ինքնություն և սեր» նկարչական մրցույթը իրականացվել է Վարշավայում...

Վարշավայում գործող Լեհ-հայկական հիմնադրամի, «Bardzo Biała» պատկերասրահի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համատեղ ջանքերով, ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան և ՀՀ մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո ս. թ. նոյեմբերի 9-ին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում տեղի ունեցավ «ԼԵՀԱՍՏԱՆ. ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ և ՍԵՐ» ցուցահանդես-մրցույթը: Մրցույթն անց է կացվում Հայաստանի առաջին Հանրապետության...

  Ս. թ. փետրվարի 9-ին Վարշավայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցում տեղի է ունեցել լեհահայության համար շատ կարևոր միջոցառում. 100 տարի առաջ այս օրը հայազգի արքեպիսկոպոս Ժոզեֆ Թեոդորովիչը հայտարարել է Օրենսդիր Սեյմի բացումը: Այս առիթով Կարդինալ Նիչը կաթոլիկ լեհահայերի հոգևոր առաջնորդ Նաումովիչի հետ համատեղ իրականացրեց Սուրբ պատարագ:...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս. թ. փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և լեհական «Լուբավա» ռազմաարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական կապերի շարունակական զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է քննարկել այդ ուղղությամբ անելիքները: Դեսպան Չեպլակն իր...

Վրոցլավի հայ համայնքի երեխաներն այսուհետև հնարավորություն ունեն սովորելու կիրակնօրյա հայկական դպրոցում։ Լեհաստանում այն թվով վեցերորդ հայկական դպրոցն է, իսկ Վրոցլավում՝ առաջինը։ Սաները ծանոթանում են հայ ժողովրդի պատմությանը, լեզվի իմացությունը խորացնում, սովորում շախմատ խաղալ։ Անգամ հասցրել են շախմատի առաջնություն կազմակերպել դպրոցի ներսում։ Ըստ Վրոցլավում գործող «Հայերի միության»...

[embed]https://www.youtube.com/watch?v=j466o2wJVwc&t=27s&fbclid=IwAR3tF2J-TBHUfYzj2_YjC5f88sYuN7dMEVW35x2AdMzTHQKc-mGuEDFsHlM[/embed] Հայ-լեհական բարեկամության խաչքարը կանգնեցված է XIX դարի 20-ականներին քանդված հայկական եկեղեցու վայրում: Վարազդատ Համբարձումյանի հեղինակած և լեհաստանաբնակ հայազգի գործիչ Արսեն Հովսեփյանի հովանավորությամբ խաչքարը տեղադրված է Հայաստանի Առաջին Հանրապետության և Լեհաստանի անկախության 100-ամյակի տարում:...