FPO | Մեր մասին
255
page-template-default,page,page-id-255,ajax_fade,page_not_loaded,,qode_grid_1200,footer_responsive_adv,qode-content-sidebar-responsive,transparent_content,qode-theme-ver-13.4,qode-theme-bridge,disabled_footer_bottom,wpb-js-composer js-comp-ver-5.4.5,vc_responsive
 

Մեր մասին

Լեհաստանի Հանրապետությունում գործող Լեհ-հայկական հիմնադրամի նպատակն է հանրահռչակել Հայաստանի պատմությունն ու մշակույթը, իրականացնել հայանպաստ գործունեություն:

Հիմնադրամը համագործակցում է ինչպես լեհերի ևտեղի հայ համայնքի, այնպես էլ ազգային փոքրամասնությունների հետ:

Մեր գործունեության շրջանակներում նշում ենք Հայաստանի Հանրապետության հոբելյանական տարեթվերը, իրականացնում հայկական ավանդույթների, մշակութային ինքնության պահմանմանն և հանրահռչակմանն ուղղված միջոցառումներ: Միաժամանակ, հայ երեխաների և երիտասարդների համար կազմակերպում ենք կրթական, գեղարվեստին և արվեստին նվիրված հանդիպումներ:

Հանրահռչակում ենք հայերին, որպես ամենահին քաղաքակրթություններից մեկը՝ իր ուրույն ավանդույթներով, յուրաքանչյուր շաբաթ կազմակերպում և իրականացնում կրթական ծրագրեր՝ մասնակիցներին իրազեկելով 12-րդ դարից ի վեր գոյություն ունեցող հայ-լեհական սերտ հարաբերությունների պատմությունը: Հիմնադրամի ողջ գործունեությունը ուղղված է միջմշակութային երկխոսության ամրապնդմանը: Շնորհիվ վերոշարադրյալի՝ հնարավորություն ենք ստեղծում տեղի հայերի համար լեհական համայնքի կյանքին ինտեգրվելու և վերջիններիս հետ տարբեր ոլորտներում համագործակցելու համար:

Հիմնադրամի հարկի տակ գործում է նաև գրադարան՝ 1200 հատոր հայկական գրականությամբ: Ներկայումս ընդլայնում ենք լեհերեն լեզվով Հայաստանի պատմությանն ու մշակույթին նվիրված գրքերի ցանկը:

Մեր թիմը

Arsen Ovsepyan – Prezes Zarządu Fundacji Polsko – Ormiańskiej

Արսեն Հովսեփյան – Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ

Ծնվել և մեծացել է հայ անվանի դերասանների ընտանիքում (ծնողները Երևանի մնջախաղի պետական թատրոնի հիմնադիրներն են): Մանկության տարիների մեծ մասն անց է կացրել թատրոնում՝ անվանի դերասանների հետ:

«Լեհաստան տեղափոխվելուն պես մեծ ցանկություն ունեի վերականգնել իմ մանկության հիշողությունները: Արդյունքը հիմնադրամի և պատկերասրահի հիմնադրումն է՝ լեհական համայնքի շրջանակներում հայկական պատմությունն ու մշակույթը հանրահռչակելու համար»: Վերջինս էլ հանդիսանում է հիմնադրամի հիմնական նպատակը:

Statut