FPO | Հայերը Լեհաստանում
253
page-template-default,page,page-id-253,ajax_fade,page_not_loaded,,qode_grid_1200,footer_responsive_adv,qode-content-sidebar-responsive,transparent_content,qode-theme-ver-13.4,qode-theme-bridge,disabled_footer_bottom,wpb-js-composer js-comp-ver-5.4.5,vc_responsive
 

Հայերը Լեհաստանում

Հայերը պատկանում են այն 9 ազգային փոքրամասնությունների թվին՝ ում ինքնության իրավունքը Լեհաստանում օրինական ճանաչվել է և կազմում են հայկական սփյուռքի մի մասնիկը, որը սփռված է ողջ աշխարհում: Տարբեր աղբյուրների համաձայն, հայերի ընդամենը 3-8 հազարը «հին ներգաղթյալների» սերունդներն են, ովքեր երկար տարիներ ապրել են Լեհաստանում: Մյուսները Լեհաստան են գաղթել անցյալ դարում՝ հիմնականում Խորհրդային միության փլուզումից հետո: Ներկայումս լեհահայերը բնիկներից շատ քիչ ավանդույթներով են տարբերվում: Լեհահայերը բնակվում էին բարգավաճ համայնքներում, ակտիվորեն մասնակցում տեղի հասարակական կյանքին:

XI դարում Ղրիմի թերակղզի են տեղափոխվել առաջին հայ բնակիչները: 1061 թ. թուրք-սելջուկների կողմից Մեծ Հայաստանի մայրաքաղաք Անին գրավելուց հետո մոտ 20 000 հայ փախստականներ հեռացել են հայրենիքից՝ հաստատվելով Ղրիմի թերակղզում և Ռուսաստանում:

XIII դարում հայաբնակ տարածքները ոչնչացվել են մոնղոլների կողմից՝ հանգեցնելով հայերի արտագաղթի երկրորդ ալիքին: Երրորդ ալիքը հայերի արտագաղթն էր Կիլիկիայից, որով փլուզվեց հայկական թագավորությունը: 40.000 հազար հայեր ապաստան գտան Լեհաստանում և Ռուսաստանում: Նրանց մի մասն բնակություն էր հաստատել Լվովում, մյուսը՝ Կամենեց-Պոդոլսկում (Լեհաստանին է միացել 1430 թ.):

1410 թ. տեղի ունեցավ արտագաղթի չորրորդ ալիքը հայաշատ Ղրիմից՝ թուրքերի կողմից Կաֆֆան (Թեոդոսիա) գրավելուց հետո:

Կազիմիր III-ը 1344 թ. Կամենեց-Պոդոլսկի և 1356 թ.-ին` Լվովի հայ բնակչությանն շնորհել էր ազգային խորհուրդ հիմնելու իրավունք: 1367 թ. նա պաշտոնական կարգավիճակ է տվել հայ արքեպիսկոպոսին:

XV դարում հայերը պարբերաբար հարմարվեցին տեղական կյանքին, սակայն հայ համայնքի իսկական ծաղկումը տեղի ունեցավ հաջորդ դարում: 16-րդ դարում Կամենեց-Պոդոլսկը դարձավ Լեհաստանի ամենամեծ հայկական կենտրոնը: Այդ ժամանակ հայ ընտանիքների թիվը հասնում էի շուրջ 300-ի, երբ Լվովում բնակվում էր ընդամենը 60 ընտանիք:

Միջնադարյան Լեհաստանում հայերը չէին խոսում մայրենի լեզվով: Միայն 18-րդ դարում Ռումինիայից Լեհաստան տեղափոխված հայերն էին օգտագործում մայրենին:

Լեհահայերի մեծ մասը զբաղվում էր հարևան աևելյան երկրների հետ առևտրով: Նրանց արտոնյալ կարգավիճակը պայմանավորված էր ոչ միայն ունեցվածքի առկայությամբ, այլև թագավորական պալատին տրամադրվելիք կարևրագույն ծառայություններով: Լայն շփումների, գիտելիքների և արևելյան լեզուների իմացության շնորհիվ նրանք դիվանագիական գործունեություն էին ծավալում լեհական պալատում: Թուրքիա և Պարսկաստան գործուղված պատվիրակությունների զգալի մասը հայեր էին:

Լեհահայերը լայն արտոնություններ ունեին դատարանում, հարկերի վճարման հարցում և այլն: 1519 թ. թագավոր Զիգմունդը հաստատեց լատիներեն թարգմանված Մխիթար Գոշի հայկական Դատաստանագիրքը (օրենսգիրք): Լեհաստանի հայերը ունեն դպրոցներ, ուր իրենց, բացի հայերենից, ուսուցանում էին լատիներեն, լեհերեն, աշխարհագրություն, թվաբանություն և հռետորակա:

XVI-XVII դարերում հայ առևտրականներն սկսեցին լեհական մշակույթ ներմուծել արևելյան նորաձևության հագուստներ, զենք, կծու սնունդ: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ նրանք ոչ միայն առևտրականներ կամ արհեստավորներ էին. բազմաթիվ հայտնի մարտերում հայ զինվորների մասնակցությամբ պատմություններ կան՝ սկսած Գրունվալդի ճակատամարտից, Խոցիմում թուրքերի դեմ պայքարից, ինչպես նաև Կամենեց-Պոդոլսկի պաշտպանությունը:

1683 թ. Վիեննայի հայտնի ճակատամարտում,  որի ժամանակ Յան III Սոբիեցկի թագավորի ենթակայությամբ Լեհաստանի բանակը պարտվեց թուրքերին՝ մասնակցել է հինգ հազար հայ:

Լեհաստանում հայերն օգտվեն են ոչ միայն ինքնիշխանությունից, այլև կրոնական ազատությունից: Դեռ 1367 թ. Լվովում Կազիեմիրժ Մեծը հաստատել է «հավերժական ժամանակների համար» հայ արքեպիսկոպոս, ով ենթակա է Էջմիածնի Կաթոլիկոսին: Իրավիճակը սկսեց փոխվել XVI դարում, երբ Հռոմի կաթոլիկական եկեղեցու հետ Հայ առաքեկալական եկեղեցին միավորելու գաղափար առաջացավ: Սակայն, ընդհանուր առմամբ, աշխարհիկ և հայ հոգևորականները թշնամաբար էին վերաբերվում այս միությանը: Այնուամենայնիվ, միավորումը տեղի ունեցավ հաջորդ հարյուրամյակում՝ Զիգմունդ III օրոք:

Այս ժամանակներից ի վեր սկսվում է Լեհաստանում հայ կաթոլիկ համայնքի պատմությունը: Միավորումը հիմք հանդիսացավ լեհահայոց ավանդական կյանքի ոչնչացման և նրանց արագ պոլոնիզացման համար: 1691 թ. Լվովի արքեպիսկոպոս Վարդան Հունանյանը հյուրընկալեց հայ հոգևորականների սինոդին, որտեղ որոշումներ կայացվեցին` մինչև իսկ հայկական ծիսակարգի աստիճանական լատինացումը: Հայ տաճարները ավելի ու ավելի են հիշեցնում լեհական եկեղեցիներ, և կաթոլիկ հոգևորականները ավելի հաճախ էին հրավիրվում՝ լեհերենով պատարագ մատուցելու համար: 18-րդ դարից սկսած հայերը դառնում են ավելի ու ավելի շատ պոլոնիզացված, փոխելով իրենց անունները լեհականի և այլն: Միանշանակ սա ավանդական մշակույթի անկում է, սակայն չպետք է մոռանալ, որ հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ ուրույն տեղ են ունեցել լեհական մշակույթի յուրաքանչյուր ոլորտում՝ գիտնականներ, երաժիշտներ, նկարիչներ և գրողներ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում լեհահայերը զգալի կորուստներ են կրել: Նրանց մեծ մասն ապրում էր պետության արևմուտքում և հարավում, ինչպես նաև խոշոր քաղաքներում` Վարշավայում, Կրակովում, Լոդովում, Պոզնանում, Գդանսկում և Գլիվիցայում (այժմ այնտեղ կա հայկական՝ Լիսեց Աստվածամոր տաճարը):

Խորհրդային Միության փլուզումից հետո հազարավոր հայեր ուղևորվել են Լեհաստան: Սկզբում հին ներգաղթյալները զգուշորեն էին մոտ թողնում նորեկներին: Միայն որոշ ժամանակ անց օտարումը հաղթահարվում է, երկու խմբերը աստիճանաբար ինտեգրվում են:

1980 թ. Կրակովում ստեղծվեց հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրություն ունեցեղների խմբակ: Նմանատիպ խմբակներ ձևավորվեցին Պոզնանում և Վարշավայում: «Կոլո» տեղական մասնաճյուղի ջանքերով բացվեցին հայկական դպրոցներ: 2004 թ.-ին Կրակովում բացվեց հայոց լեզվի ուսուցման դպրոց:

Լեհաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները

Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992 թ. փետրվարի 26-ին: 2005 թ. ապրիլի 15-ին Լեհաստանի Սեյմն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Վարշավայում, Կրակովում,  Բիալյոստոկում, Էլբլագում, Լյուբլինում, Ռզեսզում, Գդանսկում տեղադրվել են ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ`խաչքարեր, իսկ 2006 թ. խաչքար է տեղադրվել Վարշավայում՝ Հայաստանի դեսպանության բակում: