ՅՈԹ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

«Լեհաստան. ինքնություն և սեր» նկարչական մրցույթի հաղթող ՀԳՊԱ-ի յոթ ուսանողներն են Անահիտ Ըռքոյանը, Աննա Կռճացյանը, Գևորգ Արշակյանը, Անի Ներսիսյանը, Տարոն Շահինյանը, Հայկ Վարդանյանը և Մարիա Դավթյանը:

Մրցույթը իրականացվել է Հայաստանի առաջին Հանրապետության և Լեհաստանի անկախության 100-ամյա հոբելյանների շրջանակներում։

«Լեհաստան. ինքնություն և սեր» նկարչական մրցույթը իրականացվել է Վարշավայում գործող Լեհ-հայկական հիմնադրամի, «Bardzo Biała» պատկերասրահի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համատեղ ջանքերով, ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան և ՀՀ մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո: