Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը ստացավ ամենաբարձր գիտական աստիճանը

Ս. թ. հոկտեմբերի 1-ին Լեհաստանի Ռազմական ակադեմիայի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ դոկտորների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ներկաների շարքում էր նաև Լեհաստանի Ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: Երդմնակալության արարողությունն իրականացրեց վերոնշյալ նախարարության պետքարտուղար Տոմաշ Զդիկոտը:
Ի սրտե շնորհավորում ենք Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ դոկտոր Արսեն Հովսեփյանին և մաղթում կանա՜չ ճանապարհ: