FORUM ORMIAN

2018 թ․ մայիսի 19-ին Վարշավայում տեղի է ունեցել Լեհաստանի հայերի III համաժողովը, որի ժամանակ ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարները պարգևատրեցին մի շարք գործիչների Լեհաստանում հայկական մշակույթին ուղղված ակտիվ գործունեության համար։ Պարգևատրումները շնորհեց Լեհաստանում ՀՀ դեսպան պարոն Էդգար Ղազարյանը։ Պարգևատրվողների շարքում է նաև Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը, ում սրտանց շնորհավորում ենք։ ՀՀ Սփյուռքի նախարարի ջերմ խոսքերը ցույց են տալիս և ապացուցում են, որ մշակույթին ուղղված ակտիվ գործունեությունը չունի քաղաքական բաժանումներ։ Թող, որ այս բոլոր պարգևատրումները բոլորի համար լինեն էլ ավելի մեծ շարժառիթ հետագա գործունեության համար, ինչպես նաև դառնան հպարտության և բավարարվածության աղբյուր։