Խաչատրյան Տրիոյի համերգը Վարշավայում

Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:

«Լեհ-հայկական հիմնադրամի», «Անկախություն» ծրագրերի գրասենյակի, «Լաժենկի թագավորական պալատի թանգարանի, «Մշակութային աջակցության եվրոպական հիմնադրամի» կողմից կազմակերպված համերգն իրականացվեց Լեհաստանում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո:

Համերգին ներկա էին #Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Սեյմի, քաղաքապետարանի և այլ տեղական իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքեր հնչեցին Լաժենկի թագավորական պալատի տնօրեն Զբիգնիև Վավերի, Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի, ինչպես նաև Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանի կողմից: Վերջինս նշեց, որ, լինելով հայ, անսահման հպարտ է Հայաստանի մի մասնիկը Լեհաստան բերելու և ներկաներին հայ մշակույթին ծանոթացնելու համար:

Բարձր գնահատանքի և բուռն ծափահարությունների արժանացած համերգին հնչեցին Արամ Խաչատրյանի, Ալեքսեյ Շորի, Ֆելիքս Մենդելսոնի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից հատվածներ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի, ջութակահար Կարեն Շահգելդյանի և թավջութակահար Կարեն Քոչարյանի կատարմամբ:

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի և «Լեհ-հայկական հիմնադրամի» նախագահ Արսեն Հովսեփյանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին միջոցառման գործընկերներին: