Վարշավայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցում բացվել է Ժ. Թեոդորովիչի անվան ցուցատախտակ

 

Ս. թ. փետրվարի 9-ին Վարշավայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցում տեղի է ունեցել լեհահայության համար շատ կարևոր միջոցառում. 100 տարի առաջ այս օրը հայազգի արքեպիսկոպոս Ժոզեֆ Թեոդորովիչը հայտարարել է Օրենսդիր Սեյմի բացումը:

Այս առիթով Կարդինալ Նիչը կաթոլիկ լեհահայերի հոգևոր առաջնորդ Նաումովիչի հետ համատեղ իրականացրեց Սուրբ պատարագ: Կարդինալը նշեց, որ այդ ժամանակ միակ արքեպիսկոպոսը, ով պատգամավոր էր՝ Թեոդորովիչն էր, հավելելով, որ վերջինս և Լեհաստանի երկրորդ Հանրապետության Սեյմը իրենց ուրույն կարևորությունն ունեն լեհական պատմության մեջ: Նիչն ընդգծեց նաև Լեհաստանի հայ համայնքի արժեքներն ու ներդրումները լեհական պետության պատմության մեջ:

Միջոցառման կազմակերպիչն էր Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամը:
Տեղեկացնենք, որ Սուրբ պատարագին մասնակցում էին լեհ պատգամավորներ, սենատորներ, Լեհաստանում Հայաստանի դեսպան Ս. Մկրտչյանը, Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Ա. Հովսեփյանը և այլք: