Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներ

Ս. թ. փետրվարի 4-ին Վարշավայի ամենահեղինակավոր վայրերից մեկում՝ քաղաքի սրտում գտնվող Թագավորական պալատում կնշվի Կոմիտասի 150-ամյա տարդարձը։

Միջոցարման ընթացքում նախատեսվում է լեհահայ նկարչուհի Ադել Հայրապետյանի «Կոմիտաս» շարքի ցուցահանդեսը, Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի դասախոսությունը Կոմիտասի մասին, ինչպես նաև լեհական “SOL Et LUNA” խմբի համերգը։ Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները։

Միջոցառումը կազմակերպում է Լեհ-հայկական հիմնադրամը (նախագահ Արսեն Հովսեփյան)՝ Լեհաստանում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո։

Միջոցառման տոմսերը կարող եք ձեռք բերել՝

https://zamek-krolewski.pl/edukacja/dorosli/barwy-orientu/_nocache

https://bilety.zamek-krolewski.pl/index.html?idw=28&date=2020-02-04&wt=1