Լեհաստանի Հանրապետությունում գործող Լեհ-հայկական հիմնադրամի նպատակն է հանրահռչակել Հայաստանի պատմությունն ու մշակույթը, իրականացնել հայանպաստ գործունեություն:
Հիմնադրամը համագործակցում է ինչպես լեհերի ևտեղի հայ համայնքի, այնպես էլ ազգային փոքրամասնությունների հետ:
Մեր գործունեության շրջանակներում նշում ենք Հայաստանի Հանրապետության հոբելյանական տարեթվերը, իրականացնում հայկական ավանդույթների, մշակութային ինքնության պահմանմանն և հանրահռչակմանն ուղղված միջոցառումներ: Միաժամանակ, հայ երեխաների և երիտասարդների համար կազմակերպում ենք կրթական, գեղարվեստին և արվեստին նվիրված հանդիպումներ:
Հանրահռչակում ենք հայերին, որպես ամենահին քաղաքակրթություններից մեկը՝ իր ուրույն ավանդույթներով, յուրաքանչյուր շաբաթ կազմակերպում և իրականացնում կրթական ծրագրեր՝ մասնակիցներին իրազեկելով 12-րդ դարից ի վեր գոյություն ունեցող հայ-լեհական սերտ հարաբերությունների պատմությունը: Հիմնադրամի ողջ գործունեությունը ուղղված է միջմշակութային երկխոսության ամրապնդմանը: Շնորհիվ վերոշարադրյալի՝ հնարավորություն ենք ստեղծում տեղի հայերի համար լեհական համայնքի կյանքին ինտեգրվելու և վերջիններիս հետ տարբեր ոլորտներում համագործակցելու համար:
Հիմնադրամի հարկի տակ գործում է նաև գրադարան՝ 1200 հատոր հայկական գրականությամբ: Ներկայումս ընդլայնում ենք լեհերեն լեզվով Հայաստանի պատմությանն ու մշակույթին նվիրված գրքերի ցանկը: